ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ալեքսանդր Լապշինի ճակատագիրն անորոշ է

    Ալեքսանդր Լապշինի ճակատագիրն անորոշ է

    08.04.2017| 15:42
    Բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը երեք ամսով երկարաձգել է՝ հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը։ Բաքվի Նասիմինի շրջանային դատարանի դատավոր Բաբեք Պանախովը երեք ամսով երկարաձգել է բլոգերի կալանքը:
  • Զարուհի Փոստանջյանը՝ «Ելքի» առաջարկները մերժելու մասին

    Զարուհի Փոստանջյանը՝ «Ելքի» առաջարկները մերժելու մասին

    08.04.2017| 15:41
    Զարուհի Փոստանջյանը ավագանու ընտրություններին մտադիր է մասնակցել միայնակ՝ «Երկիր ծիրանի» կուսակցությամբ: «Ես դեմ եմ ընտրություններին արհեստական միավորներով մասնակցելուն:
  • Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալվածն ունի ՈՒզբեկստանի անձնագիր

    Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալվածն ունի ՈՒզբեկստանի անձնագիր

    08.04.2017| 15:40
    Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալված 39-ամյա տղամարդն ՈՒզբեկստանի անձնագիր ունի: Aftonbladet թերթը գրում է՝ կասկածյալը համակրանք է արտահայտել ԻՊ-ին, ֆեյսբուքյան էջում նա զետեղել էր ծայրահեղականների քարոզչական նյութեր, հավանել 2013-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության հետևանքների լուսանկարները։
  • ՀԱԿ-ի ձախողված անակնկալները

    ՀԱԿ-ի ձախողված անակնկալները

    08.04.2017| 15:01
    Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն անցած ընտրություններում շեշտը դրել էր անակնկալ քայլերի, նախաձեռնությունների վրա, որոնք բոլորը, որպես կանոն, ձախողվեցին: Օրինակ, բոլոր մասնագիտական վերլուծությունները հանգում էին նրան, որ ՀԱԿ-ը, առանց իշխանությունների օգնության, չի կարող հաղթահարել 5%-ի սահմանագիծը:
  • Դաշնակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

    Դաշնակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

    08.04.2017| 14:03
    Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, նշված է ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ։
  • «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կհյուրընկալվի Փարիզում

    «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կհյուրընկալվի Փարիզում

    08.04.2017| 13:54
    «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և ապրում է ավելի քան 3 տարի։
  • Ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի և քաղաքակիրթ աշխարհի լռության մասին է

    Ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի և քաղաքակիրթ աշխարհի լռության մասին է

    08.04.2017| 13:26
    Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արսեն Հակոբյանի՝ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:
  • Արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

    Արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

    08.04.2017| 13:26
    2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այս տարի ապրիլի 12-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում ՀՀ հետ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին:
  • Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդը քննադատել է Սիրիայում ավիաբազային ուղղված ԱՄՆ ավիահարվածները

    Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդը քննադատել է Սիրիայում ավիաբազային ուղղված ԱՄՆ ավիահարվածները

    08.04.2017| 13:24
    Սիրիայում ստեղծված վիճակի կարգավորումը պահանջում է բազմակողմանի քաղաքական լուծում, դրան հնարավոր չէ հասնել մեկ գիշերվա ռմբակոծություններով՝ կարծում է ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին:
  • «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

    «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

    08.04.2017| 13:23
    «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նա կգլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը: Ապրիլի 7-ին որոշումը կայացվել է դաշինքի անդամների մասնակցությամբ քննարկման արդյունքում: Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացից հանդես է եկել տեսաուղերձով, իսկ նրա թիկունքում կանգնած էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչները: